Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վահրամ Պողոսյանը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում պսակադրության մասին

Վահրամ Պողոսյանը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում պսակադրության մասին
24.10.2020 | 21:35

Սա էլ մեր պատասխանն՝ ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը և տեղադրել այսօր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում պսակադրությունից լուսանկար։

ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչություն լրատվության բաժնի պետ Էդգար Բարսեղյանն էլ նույն հարսանիքի լուսանկարներն է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել․ «Ասք, թե ինչպես Հովհաննեսն ու Մարիամը իրականացրին բառիս բուն իմաստով «Հարսանիք լեռներում» օպերացիան։ Բարով գնաս, Հովիկ ջան, հաղթանակած վերադառնաս։ Մարիամ ջան, քեզ էլ համբերություն։ Նոր հերոսներ ենք սպասում ձեր, մեր բոլորիս նոր ընտանիքից»։

Դիտվել է՝ 4583

Մեկնաբանություններ